Թուրքիայի հետ Սիրիայի սահմանում այսպես կոչված «Սիրիական ազատ բանակի» զինյալները թուրք-սիրիական սահմանակետը գրավելու համար հարձակման են անցել կառավարական զորքերի դեմ։ Այս բախման հետեւանքով Թուրքիայի Ուրֆա նահանգի սահմանամերձ Ջեյլանփընարում խուճապ է տիրում։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Սիրիայի տարածքում հնչող կրակոցների ձայները պարզ լսվում են Ջեյլանփընարում, որի պատճառով շրջանի դպրոցները փակվել են։
Նշվում է, որ Սիրիայում ընթացքող ծանր բախումների հետեւանքով կրակոցներ են ուղղվել նաեւ Ջեյլանփընարի կողմ, որի ընթացքում 2 քաղաքացիական անձ է վիրավորվել։





























