Թեքսաս  նահանգի դաշնային դատարանը Apple-ին մեղավոր է ճանաչել VirnetX ընկերության պատենտները խախտելու մեջ եւ պարտավորեցրել 368 մլն դոլար տուգանք վճարել:

All Things Digital-ի տեղեկացմամբ, թեքսասյան ընկերությունն Apple-ին դատի է տվել  2011թ.՝  iPhone 4S-ում ԱՄՆ պատենտների և ապրանքանիշների գրանցման բյուրոյում  8,05,181 համարի տակ գրանցված պատենտը կիրառելու համար: Ինչպես նշում է AppleInsider-ը, պատենտը VirnetX-ին վերադարձվել էր բողոքը ներկայացնելուց մի քանի օր առաջ:

Դատարանից բացի, VirnetX-ը դիմել է նաեւ ԱՄՆ-ի առեւտրի միջազգային հանձնաժողովին: Փաստաթղթում ասված է, որ Apple-ը VirnetX-ի պատենտները խախտում է iPhone, iPad եւ Mac սարքերում: Ընդ որում, Apple –ը պատասխանողներից միայն մեկն է, մեղադրվում են նաեւ Cisco Systems, Avaya եւ Siemens ընկերությունները:

Apple-ի դեմ հայց ներկայացվել էր Microsoft-ի դեմ համանման գործը շահելուց մի քանի ամիս անց: Ընկերությունը 200 մլն դոլար էր վճարել  երկու պատենտների խախտման համար, այդ թվում՝ VPN տեխնոլոգիայի, որն օգտագործվում է Microsoft Windows-ում եւ Office-ում, գրում է CNews-ը: