«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն գյուղական մի շարք համայնքների կփոխանցի գազամատակարարման տեղական ենթակառուցվածքները: Շուրջ 1.3 մլրդ դրամ արժողությամբ ենթակառուցվածքները գյուղերին կփոխանցվեն կատարելագործման նպատակով՝ գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) վարկային ծրագրի շրջանակում: Որոշման ապահովման համար պետության կանոնադրական կապիտալը «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ում կավելացվի հօգուտ Հայաստանի: Հիշեցնենք, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն Հայաստանի գազատրանսպորտային ցանցի միակ օպերատորն է:

IFAD-ի, զարգացման միջազգային հիմնադրամի OPEC (OFID), Միջազգային զարգացման դանիական գործակալության (DANIDA) եւ այլ դոնորների միջոցներով իրականացվող 53 մլն դոլար ընդհանուր արժեքով ծրագիրն ունի երկու բաղադրիչ՝ արտահանման նպատակով ընկույզի եւ բերքատու այգիների ստեղծում եւ գյուղական ենթակառուցվածքի կատարելագործում: