Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է Հայաստանում Լեհաստանի դեսպան Զդիսլավ Ռաչինսկիին: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետը ներկայացրել է Գյումրի քաղաքում տիրող ընդհանուր պատկերն ըստ հիմնական ոլորտների, նաև կոնկրետ ուղղություններով արդեն իսկ մեկնարկած աշխատանքների մասին:
Իր հերթին դեսպան Զդիսլավ Ռաչինսկին շնորհավորել է Սամվել Բալասանյանին քաղաքապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր գործունեություն: Այնուհետև կողմը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, մասնավորապես՝ Գյումրիում բնակվող ազգությամբ լեհերի համար լեհերենի դասընթացների կազմակերպման համար անհրաժեշտ շենքային պայմանների ապահովում, Գյումրիի եւ լեհական Բելիստոկ քաղաքների միջև երկկողմ հարաբերությունների կառուցում և ներդրումային ոլորտին վերաբերող տարաբնույթ հարցեր:





























