Աֆղանստանի հարավում եւ արեւելքում, նոյեմբերի 8-ին կատարված 3 ահաբեկչությունները 18 մարդու կյանք են խլել: Զոհերից 10-ը քաղաքացիական անձինք են եղել:
Այսպես, հարավաֆղանական Հիլմենդ նահանգում ճամփեզրին տեղակայված ռումբի պայթյունը 10 խաղաղ բնակչի կյանք է խլել, այդ թվում՝ կանանց եւ երեխաների, որոնք հարսանիք էին գնում: Երկրի արեւելքում գտնվող Լագման նահանգում նմանատիպ պայթյունի հետեւանքով զոհվել է 5 զինծառայող:
3-րդ հարձակումը, ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, իրագործել է մահապարտ ահաբեկիչը, ով մոտոցիկլով մոտեցել է Քանդահար քաղաքի ոստիկանական բաժանմունքին: Միջադեպի զոհ են դարձել 3 իրավապահներ, 4-ը վիրավորվել են: Ահաբեկչությունների պատասխանատվությունը դեռեւս ոչ ոք չի ստանձնել: Կատարվում քննություն:





























