ԱՊՀ տարածքում 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, արդյունաբերության աճի ցուցանոշով առաջատարը Հայաստանն է, որտեղ աճի ցուցանիշը 11,6% է: Այդ մասին հայտնում է ԱՊՀ-ի Միջպետական  վիճակագրական կոմիտեն:

Նաեւ հաղորդվում է, որ  Տաջիկստանում արդյունաբերական աճը 2012 թվականի 9 ամիսներին  կազմել է 10,4%՝  2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Բելառուսում` 7,7%: Այդ երկրները եզրափակում են առաջատարների եռյակը:

Ռուսաստանում  այդ ցուցանիշն աճել է  2,9%-ով, Ղազախստանում` 0,5%-ով: Այդ երկրները եզրափակում են  տվյալ ցուցանիշով աճ գրանցած պետությունների հնգյակը:

ԱՊՀ փորձագետները հակառակ միտում են նկատել Ղրղըզստանում, որտեղ հունվար-սեպտեմբերին  արդյունաբերական աճը նվազել է 33,9%-ով, Ադրբեջանում` 3,5%-ով եւ Ուկրաինայում` 1,2%-ով:

Ընդ որում, հաղորդվում է, որ ԱՊՀ Վիճակագրական կոմիտեն տվյալներ չունի Ուզբեկստանի, Թուրքմենստանի եւ Մոլդովայի՝ հունվար-սեպտեմբերի արդյունաբերական աճի մասին:

Ըստ  զեկույցի` ԱՊՀ երկրների արդյունաբերական աճի միջին ցուցանիշը 2012 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 5,2%, հիմնական կապիտալի ներդրումները` 6,7%, մանրածախ առեւտրի շրջանառությունն աճել է 7,8%-ով: