Ցավազրկող դեղերի չարաշահումը կարող է հանգեցնել վաղաժամ մահվան։ Այդպիսի հետեւությունների են եկել բրիտանացի բժիշկները իրենց հետազոտությունների արդյունքում։

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ ԱՄՆ-ում ցավազրկողների մշտապես ընդունումը հանդիսանում է մահվան պատճառներից մեկը։ Դրանց ընդունման դեպքում ինֆարկտի ու ինսուլտի հավանականությունը մեծանում է 2-4 անգամ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Britich Medical Journal-ում, հաղորդում է Likarinfo:

Փաստորեն, այս հետազոտությունները ապացուցում են, որ անհրաժեշտ է ցավազրկող այլ միջոցներ որոնել։ Բացի այդ, մասնագետների կարծիքով, ցավեր կարող է առաջանալ ոչ ճիշտ սննդակարգի դեպքում, քանի որ մթերքների մեջ առկա են որոշ հավելումներ ու վնասակար տոքսիկ նյութեր։