Երեկ նոյեմբերի 7-ի գիշերը, Կոմայգու մոտ դարձյալ միջադեպ է տեղի ունեցել ավանդական ու ոչ ավանադական սեռական կողմնորոշում ունեցողների միջեւ:

Միջադեպի ականատեսը NEWS.am-ի թղթակցին պատմել է, որ գիշերը 30-ն անց մի երիտասարդ մոտեցել է այգու դիմացի մայթին կանգնած միսեռականին (տրանս) եւ վիճաբանության բռնվել: Այնուհետեւ սկսել են բարձրաձայն հայհոյել միմյանց ու քաշքշել, ինչից հետո ավանդական կողմնորոշում ունեցող երիտասարդն իր մոտ եղած ատրճանակից մի քանի անգամ կրակել է միասեռականի վրա եւ դիմել փախուստի:

Թե հետո ինչ զարգացումներ են եղել, NEWS.am-ի թղթակիցը փորձել է ճշտել ոստիկանությունից: Այստեղից հաստատել են, որ միջադեպ է տեղի ունեցել, նշել, որ կրակողի ինքնությունը պարզվել է, նա խուլիգանություն կատարելու կասկածանքով բերման է ենթարկվել Կենտրոնի բաժին: