Վրաստանի ՆԳ նախկին նախարար Բաչո Ախալայային մեղադրանք է ներկայացվել քրեական օրենսգրքի 2 հոդվածների հատկանիշներով։ Ինչպես հաղորդում է նրա փաստաբան Իոսիֆ Ջանաշվիլին, նա մեղադրվում է պաշտոնական դիրքի չարաշահման ու անօրինական ձերբակալություններ իրականացնելու մեջ։
Վրաստանի քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածը նախատեսվում է 5-8 տարվա ազատազրկում, իսկ 143-րդ հոդվածը՝ մինչեւ 12 տարի ազատազրկում, հաղորդում է «Նովոստի Գրուզիան»:
Ինչ վերաբերում է Վրաստանի զինված ուժերի օպերատիվ շտաբի պետ Գեորգի Կալանդաձեին ու 4-րդ բրիգադի հրամանատար Զուրաբ Շամատավային, նրանք նույնպես մեղադրվում են պաշտոնական դիրքի չարաշահման մեջ, հաղորդում է «Գրուզիա Օնլայնը»:
Նրանք ձերբակալվել են նոյեմբերի 7-ին՝ վրացական 5 զինծառայողների նկատմամբ բռնություններ ու վիրավորանքներ պատճառելու կապակցությամբ։
Քննության տվյալներով, 2011թ.-ի հոկտեմբերին Բաչո Ախալայան, Գեորգի Կալանդաձեի ու Զուրաբ Շամատավայի ներկայությամբ, իր աշխատասենյակում բռնություններ ու վիրավորանքներ է գործադրել 6 զինծառայողների նկատմամբ, դանակի կոթով հարվածել նրանցից մեկի գլխին։ Այնուհետեւ զինծառայողները տեղափոխվել են Վազիանիի բազա, որտեղ ենթարկվել կրկնակի բռնությունների։
Նոյեմբերի 7-ին Վրաստանի գլխավոր դատախազ Կբիլաշվիլին հայտարարել է, որ քննության արդյունքում նոր հանցանշաններ են ի հայտ եկել, ու այժմ դատախազությունը մանրակրկիտ զբաղվում է դրանց ուսումնասիրությամբ։
Վրացական «Միացյալ ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները այս գործողությունները որակել են որպես քաղաքական հետապնդում։




























