Ամերիկայի Հայկական ասամբլեան շնորհավորել է նախագահ Բարաք Օբամային վերընտրման կապակցությամբ:
Ասամբլեայի հայտարարության համաձայն` Օբաման բազմիցս ասել է, որ Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշումը չի փոփոխվի: Ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին Ասամբելայի անդամները սպասում են, որ Օբաման կկատարի իր խոստումը Հայոց ցեղասպանության ընդունման կապակցությամբ եւ նրա հայտարարությունն առավել հստակ կլինի:
Ամերիկահայերը սպասում են, որ Օբաման կօգնի Թուրքիային հաշտվել սեփական անցյալի հետ եւ դրանով կկանխի ողջ աշխարհի ցեղասպանությունները:
«Ասամբլեան պատրաստ է աշխատել գրասենյակի եւ կոնգրեսի հետ` հայ համայնքի շահերից բխող կարեւոր հարցերում առաջընթաց գրանցելու եւ հետագայում Հայաստանի եւ Արցախի հետ ԱՄՆ-ի հարաբերությունները ամրապնդելու համար»:




























