Այսօր արտադրվող մեքենաներում այնքան էլեկտրական սարքեր կան, որ էլեկտրամագնիսական հզոր ալիքի դեպքում, դրանք պարզապես կանգ կառնեն։ Ինչպես տեղեկացնում է infuture.ru-ն, Eureka Aerospace կանադական ընկերության մասնագետները էլեկտրամագնիսական թնդանոթ են ստեղծում, որի միջոցով 200 մետր հեռավորությունից հնարավոր կլինի շարքից հանել ցանկացած մարդատար կամ բեռնատար մեքենա։ Մասնագետները նպատակ ունեն, որոշ փոփոխություններ կատարել եւ թնդանոթը դարձնել ատրճանակ, որպեսզի հնարավոր լինի այն ոչ միայն տեղադրել ոստիկանության ուղղաթիռներում, այլեւ ռազմական մեքենաներում։ Ոստիկանությունը էլեկտրամագնիսական ատրճանակների միջոցով ցանկանում է վերջ տալ վտանգավոր հետապնդումներին, իսկ զինվորականները նպատակադրվել են էլեկտրամագնիսական ալիքով վնասազերծել ահաբեկիչներին։

Այս նոր զենքի քննադատները, սակայն, կարծիք են հայտնում, որ այն բացասական կողմեր ունի, քանի որ գերբեռնված մայրուղիներում զենքի օգտագործումը հսկայական խցանումների պատճառ կարող է դառնալ, քանի որ էլեկտրամագնիսական իմպուլսի հաղորդումը միանգամից մի քանի մեքենա շարքից կհանի։