Թուրքիայի խորհդարանի միակ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության (BDP) պատգամավորներ Էմինե Այնան եւ Օզդալ Ուչերը հայտարարել են, թե հացադուլ են սկսում։
Քրդական ANF գործակալության փոխանցմամբ՝ Դիարբեքիրում Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Էմինե Այնան եւ Օզդալ Ուչերը հայտարարել են, թե միանում են Թուրքիայի բանտերում հացադուլ հայտարարած բանտարկյալներին եւ անժամկետ հացադուլ են հայտարարում։
Նշենք, որ Թուրքիայի բանտերում հիմնականում PKK-ի անդամ լինելու մեղադրանքով դատապարտված բանտարկյալներն արդեն 58-րդ օրն է, ինչ հացադուլ են անում՝ պահանջելով բարելավել PKK-ի առաջնորդ, ցմահ դատապարտված Աբդուլլահ Օջալանի բանտային պայմանները եւ ճանաչել քրդերի իրավունքները։
Թուրքիայի արդարադատոթւյան նախարարության տվյալներով՝ բանտերում մոտ 700 հոգի գտնվում են հացադուլի մեջ։




























