ԱՄՆ-ում քննարկվում է Իրանի հետ ատոմային ծրագրի շուրջ ուղղակի բանակցություններ սկսելու հավանականությունը։ Այդ մասին հայտնել են բրիտանական դիվանագիտական շրջանակները։

«Մենք չենք բացառում, որ նման բանակցություններ սկսվեն արդեն դեկտեմբերին»,- հայտնում է աղբյուրը։

«Իրանը ցանկանում է իրեն ապահովագրել ԱՄՆ-ից սպառնացող վտանգից, ուստի բանակցությունների ընթացքում ոչ միայն կքննարկվի ատոմային ծրագիրը, այլեւ մի շարք այլ հարցեր», հաղորդում է «Գոլոս Ռոսիին»:

Առաջին տեղեկությունը ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ ուղիղ բանակցությունների վերաբերյալ ստացվել էր հոկտեմբերին, սակայն Սպիտակ տունը հերքել էր այդ տեղեկությունը։