Գետամեջ գյուղում հայրը խոհանոցային դանակով հարվածել է որդուն, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է Ոստիկանությունից:  Նոյեմբերի 7-ին, ժամը 15.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում  հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 30-ամյա Գրիգոր Ի.-ն, որն ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ նույն օրը, ժամը 18.30-ին, Գետամեջ գյուղից  բերման է ենթարկվել 85-ամյա Խաչիկ Ի.-ն: Նա խոստովանել է, որ  ժամը 15.00-ի սահմաններում տանը, վիճաբանության ժամանակ, խոհանոցային դանակով հարվածել է որդուն:

Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է   քրեական գործ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն: