Իրանն արտասահմանյան լայն սպառման ապրանքների ներկրման արգելք է սահմանել: Կառավարությունը մասնավորապես հրաժարվում է մեքենաների, համակարգիչների եւ այլ ապրանքների ներկրումից, հայտնում են տեղական լրատվամիջոցները:
Երկրի իշխանություններն արգելել են արտասահմանից 75 տեսակ ապրանքների ձեռքբերումը, այդ թվում՝ ձեռքի ժամացույցներ եւ բջջային հեռախոսներ, ինչպես նաեւ սուրճի եւ զուգարանի թուղթ: Սակայն այդ նորամուծությունը չի վերաբերում ԻԻՀ-ում արտադրվող ապրանքների պահեստամասերին եւ բաղադրիչներին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ներկրման կրճատումն արեւմտյան պատժամիջոցներին իսլամական հանրապետության ղեկավարության հերթական պատասխան քայլն է: Ավելի վաղ խորհրդարանն օրինագիծ էր պատրաստել նախորդ տարվա համեմատ նավթի արտահանման ծավալը մեկ երրորդով կրճատելու վերաբերյալ:
Իրանն ստիպված է արժույթը խնայել այն բանից հետո, երբ 2012 թվականի հուլիսի 1-ից ԵՄ-ն հրաժարվեց նավթ գնել իսլամական հանրապետությունից: ԱՄՆ-ն Իրանի նկատմամբ կիրառում է նաեւ ֆինանսական պատժամիջոցներ:
2012 թվականի հոկտեմբերի սկզբից իրանական ազգային արժույթի` ռիալի արժեքը կտրուկ նվազել է: Տարվա սկզբից այն գրեթե եռակի էժանացել է:





























