Միջազգային տիեզերակայանը հնարավորություն է ստացել 28 հազար կմ բարձրության վրա օգտվել անխափան ինտերնետ կապից։ Այս շաբաթվա ընթացքումՄՏԿ-ում նոր Crew Support LAN սարքավորում է տեղադրվել, որի միջոցով կայանը անխափան ինտերնետ կապ ունենալու հնարավորություն է ստացել։ Infuture.ru-ի փոխանցմամբ նոր համակարգը փորձարկվել է նախօրեին։ Տիեզերագնացները կօգտվեն IP հեռախոսակապից, տեսակապից, եւ կհետեւեն պաշտոնական էլեկտրոնային փոստին, ինչպես նաեւ կօգտվեն ինտերնետի ընձեռած այլ հնարավորություններից։