Բրիտանացի գիտնականները եկել են եզրահանգման, որ կարմրահեր մարդկանց մեծ մասը ծնվում է Եվրոպայի հյուսիսում, նրանք ծնվում են խոնավ եւ ցուրտ եղանակ ունեցող երկրներում:
The Telegraph-ը գրում է, որ աշխարհում ամենից շատ կարմրահեր երեխաներ ծնվել են Մեծ Բրիտանիայում: Շոտլանդացիների 13 տոկոսը, իռլանդացիների 10 տոկոսը եւ անգլիացիների 6 տոկոսը վառ ոսկեգույն մազեր ունեն: Հետազոտությանը մասնակցող գիտնական Ալիսթեր Մոֆաթը պատմել է, որ կարմրահերները շատ բաց մաշկ ունեն եւ շատ զգայուն են արեւի լույսի նկատմամբ:
Գիտնականները նաեւ պարզել են, որ կարմրահերների թիվն ուղիղ համեմատական է կլիմայի խոնավության մակարդակին, գրում է Pravda.ru-ն: Նման եզրակացության գիտնականները եկել են՝ ուսումնասիրելով Եվրոպայի քարտեզը եւ ուսումնասիրվող երկրներում կարմրահերների թիվը:
Շվեդիայում, Նորվեգիայում, ինչպես նաեւ Իռլանդիայում, Շոտլանդիայում եւ Անգլիայում հաճախ է անձրեւում, իսկ ծովը գտնվում է մոտակայքում:
Ներկայումս գիտնականները ցանկանում են պարզել, թե ինչու կարմիր մազերի համար պատասխանատու գենն ակտիվանում է նման պայմաններում:





























