Թուրքական լրատվամիջոցները Իրանի քայլը, որով Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հրաժարվել է մասնակցել նոյեմբերի 10-ին Սիրիայի հարցով Անկարայում նախատեսված Թուրքիա-Իրան-Եգիպտոս եռակողմ հանդիպմանը, Թուրքիային ուղղված սառը ցնցուղ են անվանել։
Թուրքական Milliyet-ը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրներին, նշել է, թե Իրանի արտգործնախարար Սալեհին հայտնել է, թե չի կարող մասնակցել Սիրիայի հարցով եռակողմ հանդիպմանը, որից հետո այդ հանդիպումն անորոշ ժամկետով հետաձգվել է։
Միեւնույն ժամանակ նշվում է, որ Ինդոնեզիայում Բալիի ժողովրդավարության 5-րդ ֆորումին մասնակցող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը եւ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը դրսում «ոտքի վրա» են զրուցել։





























