ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի թեկնածու Ադրին Նազարյանը հաղթել է ԱՄՆ Քալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի 46-րդ ընտրատարածքում կայացած ընտրություններում: Ընտրությունների արդյունքում Նազարյանն ստացել է 70,6 տոկոս ձայն, հաղորդում է «Ասպարեզը»:

«Նոյեմբերի 6-ին կայացած ընտրությունները կրկին ցույց տվեցին, որ Քալիֆորնիա նահանգը շարունակում է մնալ դեմոկրատների միջնաբերդը: Նախագահ Բարաք Օբամայի ընտրությանը 55 պատգամավոր շնորհած նահանգում, դեմոկրատ կառավարիչ Ջերի Բրաունի՝ տարեկան 6 մլրդ դոլար հավելյալ տուրք գանձելու առաջադրությունը (թիւ 30) հաղթանակ ապահովեց, հակառակ դրա դեմ մղված միլիոնավոր դոլարի պայքարին, որին միացել էին նաեւ նահանգից դուրս խմբակները»,-գրում է «Ասպարեզը»:

Հայ Դատի աջակցությունը վայելող Քալիֆորնիայի նահանգային խորհրդարանի թեկնածուներ Խաչո Աշաճյանը (հանրապետական) եւ Ադրին Նազարյանը (դեմոկրատ) հաղթանակներ արձանագրեցին՝ ստանալով քվեների համապատասխանաբար 61.4 եւ 70.6 տոկոսները, մինչ Գրեգ Գրիգորյանը (դեմոկրատ) պարտվեց (39.5 տոկոս): 43 ընտրատարածքում տեղի ունեցած այս վերջին ընտրապայքարը ստվերվեց կեղծիքով, որովհետեւ նրա մրցակից Մայք Կաթոյի ընտրապայքարին կողմից հայերի դեմ սուտ կոչեր էին հնչում, այդ թվում Գրիգորյանի օգտին չքեարկելու կոչ:

Քալիֆորնիայի օրենսդիր մարմնի ընտրություններում, Հայ Դատի աջակցությունը վայելող Քերոլ Լիուն եւ Ֆրեն Փավլին եւս հաղթանակներ են արձանագրել:

Կոնգրեսի հայ թեկնածուներ Անա Էշուն եւ Ջեքի Սփիրը եւս վերընտրվել են: Վերընտրվել է նաեւ Էդամ Շիֆն ու Էդ Ռոյսը: Դայան Ֆայնսթայնը նույնպես դյուրին հաղթանակ ապահովեց՝ վերընտրվելով իր պաշտոնում:

Նահանգի օրենսդիր մարմնի ընտրություններում դեմոկրատները ամրապնդեցին իրենց դիրքերը եւ կարողացան ապահովել քվեների 2/3-ը:

Բացի այդ, Լոս Անջելեսի գավառում դատախազ Ջեքի Լեյսին հանդիսացավ առաջին կին ու սպիտակամորթ թեկնածուն, ով ընտրվեց շրջանային դատախազ՝ պարտության մատնելով այդ պաշտոնի տեղակալ Ալեք Ջեքսոնին, որ վայելում էր Հայ դատի աջակցությունը: