«Հարավային հոսք» գազատարի շինարարության արժեքը գնահատվում է 16 մլրդ եվրո: Այս մասին հայտարարել է «Գազպրոմի» նախագծերի կառավարման դեպարտամենտի պետի առաջին տեղակալ Ալեքսեյ Սերեբրյակովը, հաղորդում է Bloomberg գործակալությունը:

Աղբյուրի համաձայն, դա վերաբերում է նախնական գնահատականներին, հստակ գինը հայտնի կլինի 2013-ին կեսերին կայանալիք տենդերների ավարտից հետո:

Ծովային հատվածի արժեքը գնահատվում է 10 մլրդ եվրո, Եվրոպայի տարածքով անցնող ցամաքային հատվածի արժեքը՝ 6 մլրդ եվրո:

Մեկ տարի առաջ, Եվրահանձնաժողովին ներկայացնելով նախագիծը, «Գազպրոմը» ծովային շինարարության մեջ ներդրումների արժեքը նշել էր 10 մլրդ եվրո, իսկ ցամաքայինը՝ 5,5 մլրդ դոլար: Նախագծի շնորհանդեսի ժամանակ նշվել է, որ «Գազպրոմը» դադարեցրել է համատեղ ընկերություններ ստեղծելու աշխատանքներն Ավստրիայի եւ Հունաստանի հետ, որոնք կզբաղվեն ցամաքային հատվածի շինարարությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»: