Հռոմում ավարտված Ինտերպոլի 81-րդ գլխավոր վեհաժողովում այդ կազմակերպության նոր ղեկավար է ընտրվել Միրեյ Բալեստրազին:
TMNews-ի տվյալներով, 58-ամյա ֆրանսուհին, որը զբաղեցրել է Ինտերպոլի Եվրոպայի հարցերով կոմիտեի փոխնախագահի պաշտոնը, դարձել է այդ կառույցը գլխավորող առաջին կինը: Մինչ այդ պաշտոնը զբաղեցնում էր Սինգապուրի ներկայացուցիչ Խու Բուն Հուին, որը Ինտերպոլը ղեկավարում է 2008թ-ից:
Ինտերպոլի 81-րդ գլխավոր ասամբելային մասնակցել են ավելի քան հազար պատվիրակներ՝ 170 երկրից:





























