Հաջորդ տարվա մայիսին եվրոյի նոր թղթադրամներ կդրվեն շրջանառության մեջ, որոնք ավելի պաշտպանված կլինեն կեղծումից: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ նովոստին»՝ վկայակոչելով Եվրոպայի կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագային:

Աղբյուրի համաձայն, սկզբում շրջանառության մեջ կդրվեն 5-եվրոյանոց թղթադրամները, որին կհաջորդեն մյուս նոր թղթադրամները: Ընդհանուր առմամբ, նոր թղթադրամների ներդրման գործընթացը տեղի կունենա աստիճանաբար եւ կտեւի մի քանի տարի, այսօր ասել է Դրագան մամուլի ասուլիսում: Եվրահամակարգը 2013 թվականին նոր թղթադրամներ ներդնելու տեղեկատվական արշավ կկազմակերպի: