Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ժամը 17:24-ին ԱԻՆ ահազանգ է ստացվել, որ Երեւանի Մյասնիկյան պողոտայում` կենդանաբանական այգու մոտակայքում ավտովթար է տեղի ունեցել, կան կան տուժածներ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Տեղում պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի, 03 ՏՏ 802 համարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից ու բախվել էլեկտրասյանը:

Մինչ հրշեջ-փրկարարների` դեպքի վայր հասնելը, վարորդ` 54-ամյա Վահան Նադալյանը տեղափոխվել է Հերացիի անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ ժամը 19:35-ին մահացել է: Իսկ անձը չպարզված ուղեւորը մահացել է տեղում: Հրշեջ-փրկարարները դին դուրս են բերել ավտոմեքենայից: