«Այնքան ենք խոսել բարեփոխումների մասին, եւ այնքան է այդ բառն իր էությունը խեղաթյուրել, որ այսօր քաղաքացիները նույնիսկ չեն էլ հավատում որեւէ բարեփոխման»,- «Առավոտի» հետ զրույցում ասել է ՀՅԴ ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը՝ առաջարկելով պարզապես նայել, թե որ քաղաքական ուժերը ինչ հետեւողականությամբ եւ միավորումներով են բարեփոխումներ պահանջել, գրում է «Առավոտ» թերթը։

««Կտեսնեք, որ ՀՅԴ-ն հետեւողական է իր պահանջների մեջ, եթե այլ քաղաքական ուժեր այս ընթացքում նաեւ համամիտ են ՀՅԴ-ի հետ, մենք ողջունում ենք եւ հրավիրում քննարկումների»: Դաշնակցությունում խնդիր չեն տեսնում իրենց առաջարկների հրապարակման համար ընտրված ժամկետի առումով եւ վկայակոչելով անցյալը` փաստում են, որ խորհրդարանական կառավարման համակարգի մասին իրենք խոսել են 1990-ականներից ի վեր՝ կուսակցության նախընտրական ծրագրերում»,- գրում է «Առավոտը»: