Կենտրոնական Լեյպցիգի շրջակայքում շինարարական աշխատանքների ընթացքում Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների չպայթած ռումբ է հայտանաբերվել: Տարածքը 300 մ շառավղով շրջափակվել է:
Իրականացվել է շրջակա տարածքի մարդկանց տարհանում, նրանց առաջարկել են ժամանակավորապես պատսպարվել տեղական վարժարանի շենքում, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը: Տեղում աշխատում են ոստիկանության եւ հրշեջ ծառայության աշխատակիցները: Չի բացառվում, որ հայտնաբերված ռումբը կոչնչացվի վերահսկվող պայթյունով:
Քանի որ տարհանման գոտում երկաթուղային հատված կա, ժամանակավորապես դադարեցվել է երթեւեկությունը գլխավոր կայարանի եւ Լեյպցիգի տարածքում մյուս կայարանի միջեւ:
Ըստ փորձագետների` Գերմանիայի տարածքում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակներից մնացած ավելի քան 100 հազար չպայթած ռումբ կա: Հետպատերազմյան տարիներին ԳԴՀ-ում ոչնչացվել է ավելի քան 30 հազար տ ռումբ եւ ռազմամթերք:





























