Մոսկվայում ձի գողացողները խրտնած 2 ձիերի թողել են մայրուղու վերգետնյա անցումում: Արդյունքում կենդանիներն արգելափակել էին անցումը, դեպքի վայր էին կանչել փրկարարների եւ անասնաբույժների:
Երկու ձիերի առեւանգումը կատարվել էր նոյեմբերի 8-ին, ժամը 23:30-ին` Ռումյանցեվո բնակակվայրի ախոռից: Չարագործները կարողացել էին կենդանիներին ստիպել բարձրանալ վերգետնյա անցում, որը 6 մ բարձրության վրա է: Սակայն ձիերից մեկը խրտնել եւ սկսել էր քացի տալ: Այդ ժամանակ գողերը թողել էին գողացված կենդանիներին եւ փախել:
Զավեշտալի դեպքի պատճառով մայրաքաղաքային Սոլնցեւո շրջանի անցումը փակ է եղել հետիոտների համար: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, հայտնում է NEWSru.com-ը:





























