Sotheby`s աճուրդում Պաբլո Պիկասոյի «Նատյուրմորտ՝ վարդակակաչներով» կտավը վաճառվել է 41,5 միլիոն դոլարով:
«Նատյուրմորտ՝ վարդակակաչներով» կտավում պատկերված է նկարչի մուսան եւ սիրեցյալը՝ Մարի-Թերեզա Վալտերը: Վալտերի մեկ այլ դիմանկարը՝ «Կինը պատուհանի առջեւ», վաճառվել է 17,2 միլիոն դոլարով, գրում է Agence France-Presse-ը:
Թոփ լոտերից էին նաեւ Կլոդ Մոնեի «Ցորենի արտը», որը վաճառվել է 12,1 միլիոն դոլարով՝ նախնական 5-7 մլն արժեքի փոխարեն: Պոլ Սեզանի «Մերկ կանգնածը» վաճառվել է 5,3 միլիոն դոլարով, իսկ Հենրի Մուրի «Խոնարհված ֆիգուրներ» շարքի քանդակը վաճառվել 4,7 միլիոն դոլարով:
Պիկասոյի եւս երկու գործեր՝ «Լոլիկի թուփը» եւ «Կանաչ զգեստով կինը» գնորդներին չեն հետաքրքրել եւ հանվել են աճուրդից: Չի վաճառվել նաեւ Պոլ Սեզանի «Կզաքիսով կինը» կտավը, գրում է lenta.ru-ն:
Sotheby`s աճուրդի շրջանակում ընդհանուր առմամբ 163 մլն դոլարի լոտ է վաճառվել, այնինչ աճուրդի տունը ամենաքիչը 170 միլիոնի վաճառք էր նախատեսել:





























