Ամերիկյան «ծովառյուծները» գաղտնի տեղեկատվության արտահոսք են թույլ տվել՝ համակարգչային խաղի ստեղծողներին խորհուրդներ տալով:
Յոթ հատուկջոկատայիններ երկու օր վճարովի խորհրդատվություն են տրամադրել ընկերություններից մեկին:
Խաղում Սոմալիի ծովահենների դեմ հատուկ ջոկատի գործողություն է ընթանում: Ստեղծողները նշում են, որ այժմյան եւ նախկին «ծովառյուծներն» օգնել են խաղն ավելի իրական դարձնել, գրում է Euroradio-ն:
Ծովային հետեւակները կարգապահական տույժի են ենթարկվել եւ տուգանվել: AP-ի տվյալներով, պատժվածներից մեկն անմիջական մասնակցել էր Ուսամա բեն Լադենի ոչնչացման գործողությանը: Չորս անձի նկատմամբ հետաքննությունը շարունակվում է:
Ենթադրություն կա, որ «խորհրդատվությունները» խաչ են քաշել «ծովառյուծների» կարիերայի վրա:





























