Բոտուլիզմից թունավորումով Շիրակի մարզի Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոց է տեղափոխվել Հայկավան գյուղի բնակիչ, 25-ամյա  Տիգրան Քալաշյանը: Այս մասին ահազանգը Արտակարգ իրավիճակների նախարարությունը ստացել է նոյեմբերի 8-ին, ժամը 13.00-ին: Ինչպեс NEWS.am-ին հայտնեցին ԱԻՆ-ից, ըստ բժիշկների՝ տուժածի առողջական վիճակը միջին ծանրության է: