Երեւանի 16-րդ թաղամասում երեկ` նոյեմբերի 8-ին կրակոցներ են հնչել, ինչի արդյունքում տուժել է  29-ամյա Կարեն Ղանդիլյանը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Կարեն Ղանդիլյանը հրազենային վնասվածքը ստացել է իրենց շենքի մուտքի մոտ, նրան են մոտեցել երկու անհայտ անձ եւ գումար պահանջել, ինչի արդյունքում վեճ է ծագել եւ կրակելով նրա ոտքին եւ դիմել են փախուստի: Հանգամանքները պարզվում են: