Արիզոնայի դատարանը 2011թ. կոնգրեսական Գաբրիել Գիֆորդսի ելույթի ընթացքում սպանդ կազմակերպած Ջարեդ Լի Լոֆներին 7 ցմահ բանտարկության է դատապարտել՝ հավելյալ եւս 140 տարի ազատազրկմամբ:
Հրաձգության արդյունքում կին քաղաքական գործիչը գլխի ծանր վնասվածք էր ստացել, եւս 6 մարդ տեղում մահացել էին: Agence France-Presse-ը հայտնում է, որ վճիռը հրապարակելիս դատավորը նշել է, որ «մեղադրյալն այլեւս զենք վերցնելու հնարավորություն չի ունենա»:
LifeNews-ը գրում է, որ նախապես հրաձիգին մահապատիժ էր սպառնում, բայց 2012թ.-ին դատապարտյալը գործարքի մեջ էր մտել քննության հետ: Մեղքը խոստովանելու դիմաց իշխանությունները խոստացել էին դատարանում պատժի առավելագույն չափը չպահանջել:





























