Սանկտ Պետերբուրգում սեւ Մերսեդեսով անձինք մոտեցել են երկու ադրբեջանցիների եւ կրակ բացել նրանց ուղղությամբ:

Երիտասարդներին ծանր վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Կրասնոսելսկի շրջանում արտակարգ դեպքի մասին ահազանգն ստացվել է նոյեմբերի լույս 9-ի գիշերվա ժամը մեկի սահմաններում: Դեպքի վայր մեկնած ոստիկաններն ասֆալտին ընկած երկու տղամարդկանց են հայտնաբերել:  Տուժածները հասցրել են պատմել, որ իրենց կրակել են սեւ Մերսեդեսով  փախուստի դիմած ավազակները, գրում է LifeNews-ը:  Ըստ fontanka.ru-ի, կրակողները կովկասցիներ են եղել:

23-ամյա Մալիկ Սուլթանովին եւ 27-ամյա Նազիմ Աբդուրախմանովին հոսպիտալացրել են: Նրանց վիճակը ծանրության միջին աստիճանի է: