«Յունիբանկը» եւ Samsung խանութների ցանցը համատեղ հայտարարում են նոր ակցիայի մեկնարկի մասին, որի շրջանակներում կարելի է ձեռքբերել հեռուստացույց շահավետ պայմաններով` կանխավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 0%, միջնորդավճարը` 0%: Այդ մասին տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Վարկի գումարը կազմում է մինչեւ 1,5 մլն դրամ, ժամկետը` 12 ամիս: Բացի դա, հաճախորդներին տրամադրվում է նաեւ 5-10% զեղչ: Ակցիան կգործի մինչեւ 2012թ. նոյեմբերի 30-ը: 

«0%,0%,0%+» վարկը կարելի է ձեւակերպել «Յունիբանկի» ցանկացած մասնաճյուղում` ներկայացնելով  փաստաթղթերի նվազագույն փաթեթը: Եթե վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, հաճախորդը ներկայացնում է անձնագիր եւ սոցիալական քարտ,  իսկ եթե վարկի գումարն ավելին է՝ անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ: