«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) բացել է նոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ Կոմիտաս 26 հասցեում: Նոր գրասենյակում կարող են սպասարկվել Beeline ֆիքսված եւ բջջային կապի բոլոր բաժանորդները, այդ թվում նրանք, ովքեր նախկինում սպասարկվել են Գյուլբենկյան 30 հասցեում գտնվող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակում:

Կոմիտաս 26 հասցեում գտնվող նոր գրասենյակը կաշխատի առանց հանգստյան օրերի. երկուշաբթից ուրբաթ` ժամը 9:00-ից մինչեւ 20:00-ը, շաբաթ եւ կիրակի` 09:00-ից մինչեւ 18:00-ը: Beeline ֆիքսված, բջջային եւ ինտերնետ կապի բաժանորդները կարող են դիմել գրասենյակ զանազան հարցերով. միանալ ցանցին կամ սակագնային փաթեթին, կատարել վճարումներ, ստանալ հեռախոսազանգերի վերծանում եւ այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի 6-րդ տարեդարձին նվիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց բաժանորդների սպասարկման որակի բարելավման նոր ծրագրի մեկնարկի մասին: Սկսած 2012թ-ի նոյեմբեր ամսից, մենք աշխատում ենք նոր Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակերի բացման եւ արդեն իսկ գործողների արդիականացման ուղղությամբ: Վստահ ենք, որ այն կօգնի ընկերությանն ավելի մոտ լինել հաճախորդին, արագ եւ որակյալ բավարարել Beeline ծառայությունների աճող պահանջարկը», - նշեց «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: 

Նշենք, որ 2012թ-ի նոյեմբերի 8-ի դրությամբ Կոմիտասի պողոտայում գործում է 2 Beeline գրասենյակ հետեւյալ հասցեներում` Կոմիտաս 26 եւ Կոմիտաս 56: Ընդհանուր առմամբ Հայաստանի տարածքում գործում է 82 Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակ, որից 25-ը` մայրաքաղաքում:

Լրացուցիչ տեղեկատվություն Երեւանում գործող Beeline վաճառքի եւ սպասարկման գրասենյակների հասցեների մասին կարելի է ստանալ հետեւելով այս հղմանը: