Գործերն ավելին արժեն, քան խոսքերը` անկախ նրանից, թե ում օրոք է եղել: Այս մասին այսօր` նոյեմբերի հրավիրված ասուլիսին ասաց ԱԺ ՕԵԿ-ական պատգամավոր Հովհաննես Մարգարյանը արձագանքելով այն հարցին, թե հավատում է, որ այս քսան տարվա չարածները ընդիմությանը կհաջողվի իրենց առաջարկած փոփխությունների փաթեթով երեք տարվա ընթացքում փոխելը: «Տեսեք, նման մի օրինակ բերեմ ,ասում են` ես երկու տարում շենքը կկառուցեմ, բայց երբ սկսում ես ֆունդամենտից, հազար ու մի արգելքների ես հանդիպում եւ տեսնում են, որ երրորդ տարին է, ինչ ֆունդամենտի աշխատանքերը չեն ավարտվել»,- պարզաբանեց Հովհաննես Մարգարյանը:
Ինչ վերաբերում է ընդդիմության կողմիչ մինչ այս պահը իրենց առաջադրման- չառաջադրման հարցի շուրջ լռելուն, Մարգարյանն ասաց, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ ունի իր ռազմավարությունն ու մարտավարությունը, այլ հարց է, թե ընտրված ռազմավարությունը ճիշտ է, թե ոչ:
Արձագանքելով ՀՀՇ նախագահ, ՀԱԿ խմբակցության ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի վիրավորանքին ուղղված ՕԵԿ-ին, Հովհաննես Մարգարյանը ասաց. «Փոքր մարդիկ ոչնչով աչքի չեն ընկել այս երկրում, բացի հռչակագիրը ընթերցելուց: Փորքր մարդիկ չարությամբ լցված փորձում են ամեն ինչ սեւացնել եւ վիրավորել քաղաքական ուժի, ով հարյուր հազարավոր անդամներ ունի եւ, որի անդամները նույն ժողովուրդն են:Արամ Մանուկյանը մեկը ասել է եւ մեր կողմից տասը ստացել է»,- ավելացրեց Հովհաննես Մարգարյանը:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am





























