VEGA խանութների ցանցը հայտարարում է նոր շահավետ ակցիայի մեկնարկման մասին, տեղեկացնում են «Յունիբանկի» հասարակայնության հետ կապերի ծառայությունից: Այսուհետ «Յունիբանկի» միջոցով խանութում կատարված ապառիկ գնումների դեպքում VEGA խանութը հաճախորդին կվերադարձնի վարկի 2 ամսվա գումարը: Ակցիան կգործի մինչեւ 2012թ.-ի դեկտեմբերի 10-ը:
VEGA խանութների ցանցում գնումներ կատարելու համար «Յունիբանկն» առաջարկում է U-Technics վարկը հետեւյալ պայմաններով` վարկի գումարը` մինչեւ 1 000 000 դրամ, ժամկետը` մինչեւ 24 ամիս, կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տարեկան տոկոսադրույքը` 20%, որը հաշվարկվում է միայն բացասական մնացորդի նկատմամբ: Եթե հաճախորդն ունի դրական վարկային պատմություն եւ պահանջվող վարկի գումարը չի գերազանցում 300 000 դրամը, ապա ներկայացնում է միայն անձնագիր եւ սոցիալական քարտ, իսկ եթե վարկի գումարն ավելին է, ապա անհրաժեշտ է ներկայացնել նաեւ տեղեկանք աշխատավայրից` զբաղեցրած պաշտոնի եւ աշխատավարձի վերաբերյալ:
VEGA խանութների ցանցի հետ համագործակցության շրջանակներում «Յունիբանկն» առաջարկում է նաեւ մինչեւ 300 000 դրամ սահմանաչափով համաբրենդային վարկային քարտեր, որոնք նախատեսված են խանութում անկանխիկ գնումներ կատարելու համար:





























