Նոյեմբերի 9-ին, ժամը 10.55-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Հաղթանակ կամրջի տակ՝ Հրազդան գետում, մարդ է մնացել. գետից դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարարական ջոկատը եւ ՃԿԿ ԱԻ արձագանքման խումբը: Ժամը 11.32-ին փրկարարները գետից անվնաս դուրս են բերել Արարատի մարզի Մրգավան գյուղի բնակչին:





























