Նոյեմբերի 8-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Սեւան-Գավառ ճանապարհի 1-ին կմ-ին իրար են բախվել «ԶԻԼ», «ԳԱԶ-33021-212» եւ «ՎԱԶ-2103» մակնիշի ավտոմեքենաներ:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «ՎԱԶ-2103»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























