Թուրքիայի հարավ-արեւելյան քրդաբնակ Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը քրդական հարցի կարգավորման համար ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայից օգնություն է խնդրել։
Դիարբեքիրի քաղաքապետ Օսման Բայդեմիրը «Ամերիկայի ձայն»-ի քրդական ծառայությանը տված հարցազրույցի ժամանակ դիմել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային. «Դուք որպես սեւամորթ ԱՄՆ-ում տարիներ ի վեր բռնություն եք տեսել։ Երբ դարձաք նախագահ, աշխարհը շատ ուրախացավ։ Այն ցավերը, որ դուք սեւամորթ լինելու համար քաշել եք, Թուրքիայի «սեւամորթները»՝ քրդերը, արդեն 100 տարի այդ ցավերն են քաշում։
Ցանկանում ենք, որ այդ խնդրի լուծման մեջ դերակատարում ունենաք։ Առանց քրդական հարցի կարգավորման, Մերձավոր Արեւելքում խաղաղություն չի հաստատվի»,-ասել է Դիարբեքիրի քուրդ քաղաքապետ Օսման Բայդեմիրը։





























