Վրաստանի ՆԳՆ քրեական ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ձերբակալել են քրեական հեղինակություն՝ «օրենքով գող» Վալերի Ջանաշիային, որը հայտնի է «Վալտեր» մականունով: Այդ մասին տեղեկացնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Համաձայն հաղորդագրության՝ ոստիկանությանը հայտնի է դարձել, որ 2012թ. հոկտեմբերի 26-ին Աբխազիայի տարածքից Վրաստան է անցել Վալերի Ջանաշիան, որը երկար տարիներ բնակվում էր ՌԴ-ում: Նա ձեբակալվել է 2012թ. նոյեմբերի 8-ին Թբիլիսիում անցկացված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում, հայտնում է «Գռուզիա օնլայնը»: Վալերի Ջանաշիան 6 անգամ դատվել է:





























