Ռուսաստանի քննչական կոմիտեն եւս մեկ քրեական գործ է հարուցել Պետդումայի նախկին պատգամավոր Աշոտ Եղիազարյանի դեմ: Նրան մեղադրում են 720 մլն ռուբլի հանցավոր եկամուտներ լվանալու համար: Այդ մասին հայտնել է ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը:
Ըստ նրա՝ «խոսքը «Ցենտուրիոն Ալյանս» ՓԲԸ-ի անփաստաթուղթ բաժնետոմսերի մասին է:
Ըստ քննության տվյալների՝ Եղիազարյանն անհայտ անձանց հետ գործարքներ է կատարել Վիտալի Սմագինի գողացված բաժնետոմսերով՝ «նշված գույքի տիրապետմանը, տնօրինմանը եւ օգտագործմանը իրավական տեսք հաղորդելու նպատակով»: «Իսկ այսօր վճիռ է կայացվել Եղիազարյանին հեռակա կարգով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ, քանի որ նա գտնվում է միջազգային հետախուզման մեջ», - ասել է ՔԿ-ի ներկայացուցիչը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Դատարանի որոշումներով կալանքի տակ է առնվել մեղադրյալներ Արտեմ եւ Աշոտ Եղիազարյանների ունեցվածքը՝ «Տիտուլ» ՍՊԸ-ի 100% բաժնետոմսերը, եւ առեւտրային բանկերից մեկում հաշիվը:
Հիշեցնենք, որ քրեական գործի շրջանակներում Եղիազարյանը զրկվել էր պատգամավորական անձեռնմխելիությունից, նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել, քանի որ ում էր Ռուսաստանի սահմաններից դուրս:





























