Երեւանում «Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 13-րդ փառատոնի շրջանակում ելույթ կունենա թագավորական «Կոնցերտգեբաու» նվագախումբը (ֆոտոռեպորտաժ):
Ինչպես այսօր՝ նոյեմբերի 9-ին լրագրողներին հայտնեցին նվագախմբի անդամները, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո անցկացվող համերգը կկայանա նոյեմբերի 9-ին, ժամը՝ 19.30-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում (ֆոտոռեպորտաժ): Նվագախումբը կղեկավարի աշխարհահռչակ դիրիժոր Լորին Մաազելը:
«Սա Հայաստան իմ երրորդ այցն է: Առաջին անգամ այստեղ եղել եմ 11 տարի առաջ, հիշում եմ՝ ինչքան տպավորված էի ձեր երկրի երաժշտական ժառանգությամբ: Մեզ համար մեծ պատիվ է ելույթ ունենալ այսքան զարգացած երաժշտարվեստ ունեցող երկրում», - ընդգծել է Մաազելը:
Հիշեցնենք, որ նիդեռլանդական թագավորական «Կոնցերտգեբաու» երգչախումբը հաջորդ տարի կնշի իր 125-ամյակը: Ժամանակին ինքը Պրոկոֆիեւն է ելույթ ունեցել «Կոնցերտգեբաուի» նվագակցությամբ:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի /NEWS.am











