Վրաստանը կարող է առանց խնդիրների վերադառնալ ԱՊՀ կազմ, դրա համար ոչ մի խաչընդոտ չկա: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարարության ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Եվդոկիմովը:
«Մենք ուշադիր հետեւում ենք Թբիլիսիի հայտարարություններին, ԱՊՀ կազմից դուրս գալու նախաձեռնությունը եղել է Վրաստանի կողմից: Նրանք պետք է հայտարարություն ուղարկեն ԱՊՀ վերադառնալու համար: Ոչ մի խոչընդոտ չեմ տեսնում, որպեսզի դրականորեն քննարկենք Վրաստանի ղեկավարության դիմումը»,-ասել է Եվդոկիմովը, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:
Վրաստանը պաշտոնապես լքել է ԱՊՀ-ն 2009 թվականի օգոստոսի 18-ին: Ներկայումս ԱՊՀ կազմում փաստացի կա 11 երկիր՝ Ռուսաստան, Ադրբեջան, Ղազախստան, Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Տաջիկստան, Ուզբեկստան, Ղրղըզստան, Թուրքմենստան:





























