ՇԶՀԳ-ի « Կենսական պայմանների բարելավումը Հայաստանի գյուղական համայնքներում՝ անասնապահական շուկայի միջամտության միջոցով» ծրագրը իր մեջ ներառում է նաեւ Հայաստանում աղքատության կայուն նվազմանն ուղղված նոր մոտեցումներ։ Այդ մասին այսրօր՝ նոյեմբերի 9-ին, ՇԶՀԳ-ի  ծրագրի ներկայացման շրջանակում ասաց Բիզնեսի զարգացման Սփրինգֆիլդի կենտրոնի ներկայացուցիչ Գեյվին Անդերսոնը։

Նա նշեց, որ ծրագրում ներկայացված են մի քանի մոտեցումներ՝ շուկաներ աղքատների համար, պետական-մասնավոր գործընկերություն, գործողություների կոորդինացում շահագրգիռ կողմերի հետ, ՀՀ կառավարության կողմից որդեգրած ռազմավարությանը համահունչ. «Անհրաժեշտ է դոնորմների ուղղվածության փոփոխություն։ Դրանում ներառվում է հումանիտար օգնությունը, օրինակ՝ բարեգործական ճաշարանների բացումը, Զարգացման աջակցությունը՝ շնորհներ, ֆոնդեր, սարքավորումներ, զարգացման կայուն համակարգ։ Դոնոր ծրագրի հատկացումը շատ կարեւոր է, ուստի դրան կարելի է հասնել՝ ստեղծելով կայուն շուկայական համակարգ, ուսումնասիրել բիզնեսի խնդիրները, ապահովել աջակցող գործառույթներով.»,-ասաց Գեյվին Անդերսոնը։

Նա նաեւ ավելացրեց, որ անհրաժեշտ է շուկայի մասնակիցների խթանում՝ իրենց իրական դերը կատարելու համար, քանի որ, նրանք ներկայումս գրեթե ոչինչ չեն անում, ինչպես նաեւ՝ նոր մասնակիցների ներգրավում՚. « Պետք չէ մարդուն միայն ձկնորսություն սովորեցնել, անհրաժեշտ ապահովել կայուն կենսապայմաններ, ուստի պետք է փոխել շուկայի աշխատանքի ուղղությունը, որ շուկայի աշխատանքը բարենպաստ լինի աղքատների, բարձր լեռնային համայնքների, կանանց համար»-ավարտեց Անդերսոնը։