Նոյեմբերի 8-ին, ժամը 23.00-ի սահմաններում, Էջմիածին-Առատաշեն ճանապարհի 3-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես-Բենս» եւ «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենաները:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ բախման հետեւանքով «Մերսեդես-Բենս»-ի վարորդն ընկել է ճանապարհի կողային մասի ջրամբարը եւ մարմնական վնասվածքներով տեղափոխվել հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























