«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ նոյեմբերի 9-ին արտարժույթի առուվաճառքի գործարքներ տեղի չեն ունեցել: Դոլարը պահանջարկ է վայելել 1դոլար/409.5 դրամ փոխարժեքով, սակայն առաջարկի նվազագույն փոխարժեքը 410 դրամ էր: Նշենք, որ դոլարի բորսայական միջին փոխարժեքը երեկ 409.72 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում փոխարժեքային տատանումներ չկան: Դոլարը գնվում եւ վաճառվում է 408-411 դրամ միջակայքում:

Forex միջազգային շուկայում եվրոն այսօր մի փոքր ամրապնդվել է` նախորդ օրերի կտրուկ անկումից հետո: Եվրոյի փոխարժեքը գտնվում է 1.2717 դոլարի մոտ, որը վերջին 3 ամսում եվրոյի նվազագույն արժեքն է: Փորձագետներն այնուամենայնիվ չեն բացառում, որ եվրոն կշարունակի անկում ապրել` Բարակ Օբամայի ընտրությունից հետո շուկաներն ավելի վստահում են դոլարին, քան եվրոյին: 

Ռուսաստանի միջբանկային արժութային շուկայում դոլարի փոխարժեքը կազմել է 31.4792 ռուբլի: