Ռուսաստանի պաշտպանության արդեն նախկին նախարար Անատոլի Սերդյուկովն վերջին հրամանով աշխատանքից ազատել է իր բոլոր օգնականներին, այդ թվում՝ կանանց: Հայտնի է նաեւ «Օբորոնսերվիսի» գործով խուզարկության ժամանակ հայտնաբերած մի քանի կտավները թանգարան վերադարձնելու, ինչպես նաեւ այն մասին, թե որտեղ է գտնվում գործի մասնակից Եվգենիա Վասիլեւան:
Բացի այդ, նոյեմբերի 9-ին ՊՆ օբյեկտների իրացման օրինականության ստուգման ընթացքում շուրջ մլրդ ռուբլու խաբեությունների նոր դրվագներ են ի հայտ եկել: Քննությունը նվազեցված արժեքով գույքը վաճառելու եւս 10 փաստ է բացահայտել, բյուջեին հասցված վնասը կազմում է մեկ մլրդ ռուբլի, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
Նոյեմբերի 8-ին 2 կալանավորվածների՝ Եկատերինա Սմետանովային եւ նրա ամուսին Մաքսիմ Զակուտայոլին, առանձնակի խոշոր չափերի խաբեության մեղադրանք էր ներկայացվել: Սմետանովան Եվգենիա Վասիլիեւայի ընկերուհին է, ով, ըստ լրատվամիջոցների, գործարքի մեջ է մտել քննության հետ:
Սմետանովան ոչ միայն պետք է խոստովանի մեղքը, այլեւ օգնի քննությանը՝ բացահայտելու ռազմական գերատեսչության նախկին եւ գործող պաշտոնյա զեղծարարներին:





























