NASA-ն հայտարարել է լուսնի հակառակ կողմում տիեզերակայան ստեղծելու իր պլանների մասին: Այս մասին հաղորդում է NASA-ի մամուլի ծառայությունը:

Ինչպես պատմել է NASA-ի փորձագետներից մեկը՝ Ջոն Լոգդոնը, տիեզերակայանը նախատեսում են տեղակայել Լուսնի մակերեւույթից մի քանի տասնյակ հազար կմ հեռավորության վրա, այնտեղ, որտեղ Երկրից եւ Լուսնից տիեզերակայանի վրա ազդող ուժերի մեծությունն ու ուղղությունն այնպիսին են, որ այն անշարժ է մնում:

Տիեզերակայանը կտեղակայվի լիբրացիայի 5 կետերից մեկում, որը գտնվում է Լուսնի հակառակ կողմում: Ըստ հաշվարկների, դա թույլ կտա էապես կրճատել ծախսերը, հաղորդում է RBK-ն:

«Կայանը թույլ կտա ոչ միայն հետեւել Արեգակնային համակարգությանը, այլեւ թռիչքներ իրականացնել Մարսի եւ Յուպիտերի միջեւ գտնվող աստերոիդների գոտում»,-ասել է Ջոն Լոգդոնը: