Թուրքական «Իլեթիշիմ» հրատարակչատունը լույս է ընծայել Թաներ Աքչամի եւ Ումիթ Քուրթի «Օրենքների ոգին. հետեւել Ցեղասպանության հետքին` «Լքյալ գույքերի» մասին օրենքներում» վերնագրով գիրքը, որում օսմանյան օրենքների լույսի ներքո քննվում է Հայոց ցեղասպանության ընթացքում եւ հետո յուրացված հայկական ունեցվածքի խնդիրը:

Ինչպես տեղեկացնում է  Akunq.net-ը, գրքում մեջբերված է նաեւ Հրանտ Դինքի հետեւյալ խոսքերը. «… եթե հարց բարձրացվի, թե ում միջեւ է բաժանվել հայերից մնացած գույքը, եւ «ում ինչ է պատահել», դա շատ մեծ ցնցում կհարուցի: Քանզի կարժեզրկվի երկրին հարմարեցված մի ողջ պատմություն: Հասարակության մեջ կտարածվի այն գաղափարը, որ եթե այդ պատմությունը սխալ էր ներկայացվել, ուրեմն այլ բաներ էլ են սխալ պատմվել: Թուրքիայում կգրանցվի մի էական փոփոխություն»: