Փաստաբանների հայկական ասացիացիան եւ Գլենդելի երիտասարդական կենտրոնը, նոյեմբերի 16-ին, Գլենդելում, սուրբ Մարիամ եկեղեցու դահլիճում անսովոր երկխոսություն կկազմակերպեն, որի ընթացքում կքննարկվեն Հայաստանի եւ սփյուռքի առջեւ ծառացած կարեւորագույն հարցեր:
Ինչպես հաղորդում է «Ասպարեզը», որպես գլխավոր զեկուցողներ հանդես կգան «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը եւ ՀՅԴ Արեւմտյան շրջանի կենտրոնական կոմիտեի նախագահ Վիգեն Հովսեփյանը: Այդ յուրահատուկ հանդիպումը կնախագահի «The California Courier»-ի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
«Անկասկած, հետաքրքիր կարծիքներից եւ տեսակետներից հետո մենք բոլորս կարող ենք ավելի լավ գնահատել խնդիրները, ինչպես նաեւ մեր հայրենիքի ու մեր համայնքի ձեռքբերումները»,-ասել է Փաստաբանների հայկական ասացիացիայի նախագահ Կարո Ղազարյանը:





























